Համասը պնդում է, որ իր բանակցային թիմը ողջ է մնացել Դոհայում Իսրայելի հարձակումից հետո
Համասը պնդում է, որ իր բանակցային թիմը ողջ է մնացել Դոհայում Իսրայելի հարձակումից հետո

Համասը պնդում է, որ իր բանակցային թիմը ողջ է մնացել Դոհայում Իսրայելի հարձակումից հետո։

Համասի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ վեց մարդ, այդ թվում՝ Համասի հինգ անդամ։

Ինչպես բացատրում է Համասը, հարձակումը «կասկած չի հարուցում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կառավարությունը չեն ցանկանում համաձայնության գալ»։

«CNN»-ը գրում է, որ հարձակման թիրախներից մեկը Համասի գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայան էր, չնայած նա չէր ներառվել զոհվածների ցուցակում։ Համասի տվյալներով՝ ալ-Հայյայի որդին սպանվել է։

Բացի այդ, Համասը հայտարարել է, որ հարձակման համար պատասխանատու է նաև Միացյալ Նահանգները, և որ դա չի փոխի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ իրենց պահանջները։