ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելում առևանգված ևս երկու պատանդների

12:51, 01.02.2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելից առևանգված ևս երկու պատանդների։ Օֆեր Կալդերոնը և Յարդեն Բիբասը ՀԱՄԱՍ-ի գերության մեջ են եղել 484 օր։

Սկզբում պատանդները հանձնվել են Խան Յունիս քաղաքում Կարմիր Խաչին, որն ազատվածներին տեղափոխել է Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերի բազա։

Նախնական ֆիզիկական և հոգեկան հետազոտություններից հետո նախկին պատանդները տեղափոխվել են Իսրայելի տարածք։

Սպասվում է, որ երրորդ պատանդն ազատ կարձակվի այսօր։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Կարմիր Խաչը ներկայումս գտնվում է Գազա քաղաքում, որտեղ ՀԱՄԱՍ-ը պահանջում է ազատ արձակել Քիթ Սիգելին։

Նմանատիպ