ՀԱՄԱՍ-ն ասում է, որ հրադադարի և պատանդների ազատման Իսրայելի վերջին առաջարկը չի համապատասխանում իրենց պահանջներին
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման Իսրայելի վերջին առաջարկը չի համապատասխանում իրենց պահանջներին։
ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկը ստացել է Եգիպտոսի, Քաթարի և ԱՄՆ-ի միջնորդների միջոցով։
«Թեև մենք գնահատում ենք ջանքերը, Իսրայելը համառ է և չի արձագանքել մեր ժողովրդի ոչ մի պահանջի»,- ասվում է հայտարարության մեջ։
Սակայն, ըստ ՀԱՄԱՍ-ի, առաջնորդները կքննարկեն առաջարկը և միջնորդներին կտեղեկացնեն իրենց պատասխանի մասին։
«ՀԱՄԱՍ-ը ձգտում է հասնել համաձայնության, որը վերջ կդնի մեր ժողովրդի դեմ ագրեսիային»,- ասված է հայտարարության մեջ։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Բիլ Բերնսը նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ։ Եռաստիճան համաձայնագրի առաջին փուլը նախատեսում է 40 իսրայելցի պատանդների դիմաց պաղեստինցի գերիների և բանտարկյալների ազատ արձակում։