ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ երկու ամերիկացի պատանդներ ազատ են արձակվել, տեղեկությունը դեռ չի հաստատվել իսրայելական կողմից
ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ ԱՄՆ երկու քաղաքացիներ՝ մայրն ու նրա դուստրը, ազատ են արձակվել։
Ինչպես նշվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, ամերիկացի պատանդներն ազատ են արձակվել «մարդասիրական նկատառումներով»։
«Այս քայլը հետևել է Կատարի ջանքերին՝ ապացուցելու ամերիկացիներին և աշխարհին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա վարչակազմի հայտարարությունները կեղծ են և անհիմն»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։
Սակայն ՀԱՄԱՍ-ը չի հստակեցնում ազատված պատանդների ինքնությունը։
Ինչպես գրում են իսրայելական լրատվամիջոցները, պատանդների ազատ արձակումը իսրայելական կողմից դեռ չի հաստատվել։