ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից գնդակոծությունների հետևանքով սպանվել է ինը պատանդ, այդ թվում՝ չորս օտարերկրացի
ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով սպանվել է ինը պատանդ, այդ թվում՝ չորս օտարերկրացի։
Իսրայելական լրատվամիջոցները համապատասխան տեղեկատվություն են տարածում՝ հիմնվելով «ալ-Ղասամ բրիգադների» վրա։
Մինչ այդ՝ մեկ օր առաջ, խմբավորումը հայտարարել էր, որ իսրայելական ավիահարվածների արդյունքում սպանվել է 13 պատանդ, ինչը Իսրայելի իշխանությունները գնահատել են որպես քարոզչություն։
Իսրայելի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ը պատանդ է վերցրել տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների։