ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ուսամա Համդան. ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը համագործակցում էր ագրեսիան դադարեցնելու համար, սակայն, ցավոք, որոշ կողմեր ​​պատրաստ չէին ավելի շատ ջանքեր գործադրել
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ուսամա Համդան. ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը համագործակցում էր ագրեսիան դադարեցնելու համար, սակայն, ցավոք, որոշ կողմեր ​​պատրաստ չէին ավելի շատ ջանքեր գործադրել

ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը համագործակցում էր ագրեսիան դադարեցնելու համար, սակայն, ցավոք, որոշ կողմեր ​​պատրաստ չէին ավելի շատ ջանքեր գործադրել, բացառությամբ Կատարի և Եգիպտոսի,- «Al Jazeera»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ոսամա Համդանը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը մեծ ճնշում չի գործադրել Իսրայելի վրա։

«Լուծումը զինադադարը չէ: Իրական լուծումը այս օկուպացիան վերջ տալու մեխանիզմներ գտնելն է։ Մենք ժամանակ տրամադրեցինք բոլոր միջնորդների հետ զրուցելու համար և պետք է շնորհակալություն հայտնենք Եգիպտոսին, Կատարին՝ իրենց ջանքերի համար՝ փորձելով հասնել ագրեսիան դադարեցնելու բանաձևի, սակայն ագրեսիան դադարեցրեց ամեն ինչ։ Մենք բաց ենք ցանկացած ջանքի համար, որն ուղղված է ագրեսիային վերջ տալուն։ Դա օգտակար կլինի մեր ժողովրդի շահերի համար»,- ասել է Ոսամա Համդանը։