ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ. ՄԱԿ-ի բանաձևը հաստատում է միջազգային կամքը՝ դադարեցնելու ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ. ՄԱԿ-ի բանաձևը հաստատում է միջազգային կամքը՝ դադարեցնելու ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Բասեմ Նաիմը հայտարարել է, որ ՄԱԿ-ի հրադադարի մասին բանաձեւը «ապացուցում է, որ միջազգային կամքը կողմ է պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելուն»: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ըստ Նաիմի՝ այդ կամքը կանխող կողմը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է՝ Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի կիրառման պատճառով։

«Վետոն Ամերիկան ​​դարձնում է Պաղեստինի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների անմիջական գործընկերը, որը կմեկուսացնի սիոնիստական ​​կազմավորումը (Իսրայելը), ինչպես նաև կմեկուսացնի Միացյալ Նահանգներին միջազգային մակարդակով», – հավելել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան: