«ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչ. Իսրայելի հետ գերիների փոխանակում չի լինի մինչև Գազայում հրադադարի հաստատումը
Իսրայելի հետ գերիների փոխանակում չի լինի մինչև Գազայում հրադադարի հաստատումը, Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սալեհ ալ Արուրը։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Արուրիի խոսքով՝ դեռևս ՀԱՄԱՍ-ի պատանդները իսրայելցի զինվորներ և քաղաքացիական անձինք են, ովքեր նախկինում ծառայել են իսրայելական բանակում։
Նրա խոսքով, նրանք ազատ չեն արձակվի, քանի դեռ կրակը չի դադարել, իսկ միաժամանակ բոլոր ձերբակալված պաղեստինցիները չեն ազատվի։
«Թող պատերազմն իր հունով գնա։ Այս որոշումը վերջնական է։ Մենք փոխզիջումների չենք գնա»,- ասել է Արուրին։