ՀԱՄԱՍ-ի մոտ պատերազմում օգնելու համար ԱՄՆ-ը մի խումբ սպաների է ուղարկել Իսրայել, այդ թվում՝ երեք աստղանի գեներալի
ՀԱՄԱՍ-ի մոտ պատերազմում օգնելու համար ԱՄՆ-ը մի խումբ սպաների է ուղարկել Իսրայել, այդ թվում՝ երեք աստղանի գեներալի: Համաձայն տարածված տեղեկությունների՝ Իսրայել է ուղարկվել մի խումբ ռազմածովային ուժեր, որոնց թվում է գեներալ-լեյտենանտ Ջեյմս Գլինը, ով նախկինում ղեկավարել է ծովային հետևակի հատուկ գործողության ուժերը և մասնակցել, գործողություններին Իրաքում՝ «Իսլամական պետության» դեմ:
ԱՄՆ զինուժը չի ղեկավարում Իսրայելի Պաշտպանության բանակի գործողությունները, այլ նրանց ռազմական խորհրդատվություն է տրամադրում Գազայի հատվածում գործողությունների վերաբերյալ, հիմնականում՝ կապված սպասվող ցամաքային ներխուժման հետ:
Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Իսրայելը։