ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման շուրջ Կատարի գլխավորած բանակցություններում «զգալի առաջընթաց» է գրանցվել, սակայն դեռևս չլուծված հարցեր կան
ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման շուրջ Կատարի գլխավորած բանակցություններում «զգալի առաջընթաց» է գրանցվել, սակայն դեռևս չլուծված հարցեր կան: Այս մասին դիվանագիտական աղբյուրների հիման վրա հաղորդում է «CNN» հեռուստաընկերությունը։
«Բանակցությունները շատ լավ են ընթանում։ Մենք ունենք բեկում: Դեռևս կան չլուծված խնդիրներ, այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվում են, և մենք հուսով ենք»,- իր աղբյուրի խոսքերն է մեջբերում «CNN»-ը։