ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման արդյունքում զոհերի և առևանգվածների ընտանիքի անդամները պատրաստվում են այսօր Իսրայելի խորհրդարանի մոտ ցույց անցկացնել Բենիամին Նեթանյահուի դեմ
ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման արդյունքում զոհերի և առևանգվածների ընտանիքի անդամները պատրաստվում են այսօր Իսրայելի խորհրդարանի մոտ ցույց անցկացնել Բենիամին Նեթանյահուի դեմ

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման արդյունքում զոհերի և առևանգվածների ընտանիքի անդամները պատրաստվում են այսօր Իսրայելի խորհրդարանի մոտ ցույց անցկացնել Բենիամին Նեթանյահուի դեմ։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ըստ առկա տեղեկությունների՝ սոցիալական ցանցերից մեկի միջոցով ստեղծվել է ընտանիքի անդամների խումբ, որտեղ գրված է. «Նեթանյահուն ոչ մի թաղման չի մասնակցել, ոչ մի պատանդի ընտանիքի չի զանգել, դրա համար էլ մենք կգնանք նրա մոտ։

Հիշեցնենք՝ մեկ ամիս է անցել ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից։ Այս հարձակումը խլեց 1400 իսրայելցիների կյանք, իսկ ավելի քան 200 մարդ դեռևս ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է։