ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ռմբակոծության հետեւանքով երեք մարդ է վիրավորվել
ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ռմբակոծության հետեւանքով երեք մարդ է վիրավորվել։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ մեկ հրթիռ ընկել է բնակելի շենքի վրա։
Ռմբակոծության հետեւանքով մեկ մարդ ստացել է միջին ծանրության, երկուսը` թեթեւ վնասվածքներ։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ՀՕՊ համակարգը չեզոքացրել է Գազայի հատվածից արձակված ութ հրթիռ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀԱՄԱՍ-ը կրկին հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ։ Թել Ավիվի հարավային և արևելյան թաղամասերում օդային հարվածների ազդանշաններ են հնչել։ Մեկ հրթիռ ընկել է Թել Ավիվի այգում: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ-ի ալ-Ղասամ բրիգադը։