«Համաս»-ի կողմից գերեվարված պատանդների ընտանիքի անդամները ցույց են անցկացրել Իսրայելի պաշտպանության նախարարության դիմաց
«Համաս»-ի կողմից գերեվարված պատանդների ընտանիքի անդամները ցույց են անցկացրել Իսրայելի պաշտպանության նախարարության դիմաց

Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության մոտ են հավաքվել «Համաս»-ի կողմից գերեվարված պատանդների ընտանիքի անդամները։ Նրանք ցանկանում էին հանդիպել անվտանգության կաբինետի նախարարների հետ՝ պատանդներին ազատելու հարցում օգնություն խնդրելու համար։

Ցուցարարները կրում էին ավազե ժամացույցներ, ինչը ցույց էր տալիս, որ ժամանակը սպառվում է ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պահվող յուրաքանչյուր պատանդի համար:

«Նեթանյահուն պետք է հնարավորինս շուտ վերադարձնի պատանդներին, քանի որ նրանք ժամանակ չունեն, և նրանց կյանքը վտանգված է։ Հուսով ենք, որ նրանք որքան հնարավոր է շուտ կհամաձայնվեն, քանի որ պետք է փրկել պատանդներին»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը։