ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել ևս երեք պատանդների, որոնք առևանգվել էին Իսրայելից
ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել երեք պատանդների, որոնց առևանգել էր Իսրայելից: Օֆեր Կալդերոնը, Յարդեն Բիբասը և Քիթ Սիգելը 484 օր ՀԱՄԱՍ-ի գերության մեջ էին։
ՀԱՄԱՍ-ը երկու պատանդ է հանձնել Խան Յունիսում և Գազա քաղաքում Կարմիր Խաչին, որն ազատագրվածներին տեղափոխել է Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերի բազա: Նախնական ֆիզիկական և հոգեկան հետազոտություններից հետո նախկին պատանդները տեղափոխվել են Իսրայելի տարածք։
Պատանդների ազատ արձակման դիմաց Իսրայելը Օֆերի բանտից ազատ է արձակել պաղեստինցի բանտարկյալներին։ Պաղեստինի իշխանությունները նշում են, որ երեք պատանդների ազատ արձակման դիմաց պետք է ազատ արձակվեն ընդհանուր առմամբ 183 պաղեստինցի բանտարկյալներ։