ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվածների թիվն անցնում է 600-ից
ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվածների թիվն անցնում է 600-ից

ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվածների թիվն անցնում է 600-ից։ Այս մասին սոցցանցում գրում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ ավելի քան 2000 մարդ վիրավորվել է, իսկ ավելի քան 100 մարդ առևանգվել և գերության մեջ է։

Ինչ վերաբերում է պաղեստինյան կողմի կորուստներին, ապա ըստ տեղեկությունների Գազայի հատվածին պատասխան ավիահարվածների հետևանքով զոհվել է մոտ 370 մարդ։