ՀԱՄԱՍ-ի հարձակման արդյունքում Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 600-ը, վիրավորներինը ՝ 2000-ը
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման արդյունքում Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 600-ը, վիրավորներինը ՝ 2000-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը գործողություն է իրականացնում ՀԱՄԱՍ-ի կողմից գրավված տարածքների ազատագրման համար։
Գազայի հատվածից ներխուժումից հետո ՀԱՄԱՍ -ի մարտիկները գրավել են սահմանին մոտ 30 բնակավայր։
Իսրայելցի զինվորականներին արդեն հաջողվել է ազատել նրանցից 22-ը։
Այս փուլում ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ է գտնվում ութ բնակավայր։