ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակման արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 900-ը
ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակման արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 900-ը։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
Բացի այդ, Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 2506 մարդ, որոնցից 23-ի վիճակը ծանր է, իսկ 353-ը՝ լուրջ վնասվածքներով։
Հոկտեմբերի 7-ին՝ լուսադեմին, Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Իսրայելում պատերազմական դրություն է հայտարարվել.