ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը կերկարաձգվի ևս մեկ օրով: Այս մասին հայտարարել են Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
«Հաշվի առնելով պատանդների ազատ արձակման գործընթացը երկարաձգելու միջնորդների ջանքերը՝ հրադադարը կշարունակվի», – հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակում։
Հիշեցնենք, որ ավարտվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի վեցերորդ օրը։ Մինչ այժմ հայտնի չէր, թե արդյոք համաձայնագիրը կշարունակվի։