ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ ոչ ոք չգիտի, թե հոկտեմբերի 7-ին առևանգված իսրայելցի պատանդների քանիսն են դեռ ողջ
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ ոչ ոք չգիտի, թե հոկտեմբերի 7-ին առևանգված իսրայելցի պատանդների քանիսն են դեռ ողջ

 

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդանին Սի Էն Էն-ին տված հարցազրույցում նշում է, որ ոչ ոք չգիտի, թե հոկտեմբերի 7-ին առևանգված իսրայելցի պատանդներից քանիսն են դեռ ողջ։

Վերջերս փրկված չորս պատանդների հոգեկան վիճակի համար Ուսամա Համդանին մեղադրում է Իսրայելին։

Բժիշկը հայտնել է, որ բանտարկյալները ենթարկվել են մշտական ​​ֆիզիկական և էմոցիոնալ բռնությունների։

«Ես կարծում եմ, որ եթե նրանք հոգեկան խնդիրներ ունեն, դա պայմանավորված է նրանով, թե ինչ է արել Իսրայելը Գազայում։ Ոչ ոք չի կարող տանել այն, ինչ անում է Իսրայելը։ Ամեն օր ռմբակոծում են, սպանում խաղաղ բնակիչներին, սպանում են կանանց ու երեխաների։ Նրանք դա տեսել են իրենց աչքով։ Առևանգվածները Գազայից հեռանալիս ավելի լավ տեսք ունեին, քան առևանգման ժամանակ»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։

Ուսամա Համդանի խոսքով՝ Իսրայելը պետք է համաձայնի լիակատար զինադադարի, նախքան պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները սկսելը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը պատասխան էր Իսրայելի օկուպացմանը։