ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 10 օրվա ընթացքում 896 մարդ է զոհվել Գազայի հատվածի վրա Իսրայելի վերսկսված հրթիռային հարձակումների հետևանքով
Displaced Palestinians leave parts of Khan Younis as they go back to their homes in Rafah, southern Gaza Strip, Sunday, Jan. 19, 2025. (AP Photo/Jehad Alshrafi)
ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 10 օրվա ընթացքում Գազայի հատվածի վրա իսրայելական վերսկսված հրթիռային հարձակումների արդյունքում 896 մարդ է զոհվել։
Իսրայելը վերսկսել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա մարտի 18-ին այն բանից հետո, երբ կողմերը չկարողացան վերսկսել հրադադարի երկարաձգման բանակցությունները։
Իսրայելը պահանջել է երկարաձգել հրադադարի առաջին փուլը և ազատ արձակել բոլոր պատանդներին այս փուլում։
ՀԱՄԱՍ-ը, սակայն, դեմ էր դրան և հանդես էր գալիս բանակցություններ սկսելու երկրորդ փուլի համար, որի շրջանակներում Իսրայելը պետք է սկսեր իր զինված ուժերի դուրսբերման գործընթացը Գազայի հատվածից և միայն դրանից հետո վերադարձներ մնացած պատանդներին։