ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում զոհերի թիվը գերազանցում է 8300-ը
Գազայում մահացածների թիվը գերազանցել է 8300-ը, հաղորդում է BBC-ն՝ հիմնվելով ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարության տվյալների վրա։ Նույն տվյալներով՝ մահացածների թվում մինչև 3500-ը անչափահասներ են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հիվանդանոցների համար դժվար է գործել Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի անջատման, ինչպես նաև անհրաժեշտ օգնության մատակարարումների բացակայության պատճառով։