ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն ասում են, որ համաձայնել են խաղաղ հրադադարի պայմաններին
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն ասում են, որ համաձայնել են խաղաղ հրադադարի պայմաններին

 

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն ասում են, որ համաձայնել են խաղաղ հրադադարի պայմաններին:

Խոսքը զինադադարի պայմանների մասին է, որոնք ներկայացրել են միջնորդները՝ Կատարն ու Եգիպտոսը։

Դեռևս հայտնի չեն զինադադարի պայմանների մանրամասները, այդ թվում՝ որքան կտևի զինադադարը, հայտնի չէ նաև, թե ինչ ճակատագիր է սպասվում պատանդներին։

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ այժմ գնդակը Իսրայելի դաշտում է։ Միաժամանակ Գազայի հատվածի քաղաքացիները տոնում են ՀԱՄԱՍ-ի որոշումը։