ՀԱՄԱՍ-ի առաջնորդը պնդում է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու Գազայի հիվանդանոցի վրա հարձակման համար
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի խոսքով՝ Գազայի հիվանդանոցի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը։
«Հիվանդանոցում տեղի ունեցած ջարդը հաստատում է թշնամու դաժանությունը և պարտության զգացման աստիճանը»,- ասել է Հանիեն հեռուստատեսային ուղերձում։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը կոչ է անում բոլոր պաղեստինցիներին դուրս գալ և ընդդիմանալ օկուպացիային։
Բացի այդ, Իսմայիլ Հանիեն բոլոր արաբներին ու մահմեդականներին խորհուրդ է տվել բողոքի ցույցեր կազմակերպել Իսրայելի դեմ։