ՀԱՄԱՍ-ի առաջնորդ. Դիմադրության ուժերը պատրաստ են Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ երկար պատերազմի
Դիմադրության ուժերը պատրաստ են Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ երկար պատերազմին,- ասել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն։
Գազայի հատվածի արմատական խմբավորման քաղբյուրոյի ղեկավարը նշել է, որ դիմադրությունը ռազմավարական հակամարտություն է վարում թշնամու հետ, և պատերազմից դուրս կգա միայն հաղթող։
«Եթե թշնամին ցանկանում է երկար կռվել, մեր հնարավորություններն ավելի մեծ են, և մեր դիմադրությունը դրա մեջ վճռորոշ խոսք կունենա։ Աշխարհը ականատես կլինի Ալ-Ղասամ բրիգադների և դիմադրության դաշինքների կողմից Գազայի հատվածում իսրայելական օկուպացիային պարտության մատնելուն, ինչպես դա արեցին 18 տարի առաջ: Նրանք ոչինչ չեն քաղելու, բացի անհաջողությունից, հիասթափությունից և պարտությունից: Գազայի բնակիչներն ու դիմադրությունը խափանել են հակառակորդի նպատակներն ու ծրագրերը՝ կապված պատանդների վերադարձի հետ»,- ասել է Իսմայիլ Հանիեն։