ՀԱՄԱՍ-ի անդամներն ասում են, որ չեն ազատի պատանդներին, քանի դեռ Իսրայելը չի ​​ավարտել պատերազմը
ՀԱՄԱՍ-ի անդամներն ասում են, որ չեն ազատի պատանդներին, քանի դեռ Իսրայելը չի ​​ավարտել պատերազմը

ՀԱՄԱՍ-ի անդամներն ասում են, որ չեն ազատի պատանդներին, քանի դեռ Իսրայելը չի ​​դադարեցնել պատերազմը։

ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Պաղեստինյան ազգային որոշում կա, որ պատանդների և նրանց փոխանակման վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններ չպետք է տեղի ունենան, քանի դեռ ագրեսիան ամբողջությամբ չի դադարեցվել»:

Ինչպես գրում է «BBC»-ն, այս փուլում հայտնի չէ՝ արդյոք Գազայի հատվածում գործող այլ խմբավորումներ, որոնք նույնպես պատանդներ ունեն, միանում են այս հայտարարությանը։

Տեղեկության համար նշենք, որ այս փուլում Գազայի հատվածում դեռևս մնում են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ առևանգված ավելի քան 120 պատանդներ։ Ավելի վաղ մեկշաբաթյա հրադադարի ընթացքում «Համասը» ազատ է արձակել ավելի քան 100 պատանդի, ինչի դիմաց ավելի քան 300 պաղեստինցի լքել է իսրայելական բանտերը։