ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Իսրայելը Իսմայիլ Հանիեին Թեհրանում իրականացված արշավանքի ժամանակ սպանել է իրենց քաղաքական առաջնորդ
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Իսրայելը Իսմայիլ Հանիեին Թեհրանում իրականացված արշավանքի ժամանակ սպանել է իրենց քաղաքական առաջնորդ

 

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Իսրայելը սպանել է իրենց քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին Թեհրանում իրականացված արշավանքի ժամանակ։

BBC-ի տեղեկություններով՝ Իսմայիլ Հանիեն երեկ մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանի երդմնակալության արարողությանը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ասել է, որ իրենք բացահայտ պատերազմի մեջ են Իսրայելի հետ և պատրաստ են վճարել ցանկացած գին։

Իսրայելը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Մինչդեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր վիշտն է հայտնում Թեհրանում Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը հետաքննում է միջադեպը։

ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն վերջին անգամ հանրության առաջ է հայտնվել երեկ՝ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը։ Նա հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Ֆեզեշկիանի և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Ըստ տեղեկությունների՝ այս հանդիպման ժամանակ Իրանի նորընտիր նախագահը նրան ասել է, որ Իրանը կշարունակի լինել պաղեստինյան ժողովրդի կողքին։