ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ իրանական գործողությունը «արժանի պատասխան է Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը և Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի ղեկավարների սպանությանը»
ՀԱՄԱՍ-ը ողջունում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և ասում, որ դա արժանի պատասխան է:
հայտնում է Times of Israel-ը։
«Մենք կարծում ենք, որ Իրանի կողմից իրականացվող ռազմական գործողությունը նրանց բնական իրավունքն է և արժանի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը և «Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի» մի քանի ղեկավարների սպանությանը»,- ասվում է «Համաս»-ի հայտարարության մեջ։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Իրանը բալիստիկ հրթիռների առաջին ալիքն է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության ինքնապաշտպանության 51-րդ հոդվածի վրա՝ Իրանի ռազմական գործողությունը պատասխան է Դամասկոսում Սիոնիստական ռեժիմի ագրեսիային, դիվանագիտական շենքերի վրա հարձակմանը և «խնդիրը կարող է համարել փակված»: