ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնում երկարաձգել հրադադարը Իսրայելի հետ ևս չորս օրով
ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնում երկարաձգել հրադադարը Իսրայելի հետ ևս չորս օրով

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնում երկարաձգել հրադադարը Իսրայելի հետ ևս չորս օրով։

Ըստ լրատվամիջոցի՝ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին արդեն տեղեկացրել է նախաձեռնության մասին, որ եթե զինադադարը երկարաձգվի, շարժումը կկարողանա ազատել իսրայելցի գերիներին։

Գործող համաձայնագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի իսրայելցի երեխաներին, ինչպես նաև կանանց, ովքեր չեն ծառայել Իսրայելի պաշտպանության բանակում։

Գազայում պատանդ է մնում ինը երեխա, ամենափոքրը տասը ամսական է. Իսրայելն արդեն ստացել է պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը կազատի այսօր՝ ավելի ուշ։