ՀԱՄԱՍ-ը պատանդների հինգերորդ խումբն է փոխանցել Կարմիր խաչի ներկայացուցիչներին
ՀԱՄԱՍ-ը պատանդների հինգերորդ խումբն է փոխանցել Կարմիր խաչի ներկայացուցիչներին

ՀԱՄԱՍ-ը պատանդների հինգերորդ խումբն է փոխանցել Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Այսօր նախատեսվում է տասը պատանդի ազատ արձակում, իսկ վաղը Գազայի հատվածը լքելու է եւս տասը պատանդ: Զինադադարը կտևի ևս 24 ժամ։ Միաժամանակ 60 պաղեստինցի այսօր և վաղը պետք է լքեն իսրայելական բանտերը։

Չնայած խաղաղ հրադադարի երկարաձգմանը, այսօր էլ Գազայի հատվածի հյուսիսային հատվածում կրակոցների ձայներ են լսվել։ Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ հարձակում է իրականացվել նրանց զինվորականների վրա, ինչի հետևանքով մի քանի զինվոր վիրավորվել է։ Մյուս կողմից, ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի ներկայացուցիչները պնդում են, որ Իսրայելը խախտել է զինադադարը, եւ ի պատասխան իրենք ստիպված են եղել կրակ բացել։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից 53-րդ օրը Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը ծանր է: Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ անկլավի բնակիչները շատ ավելի շատ օգնության կարիք ունեն, քան այսօր փոխանցվում է Գազային։