ՀԱՄԱՍ-ը օդային հարձակում է իրականացրել Իսրայելի Աշկելոն քաղաքի վրա: Ազդանշանների ձայն է լսվում նաև այլ քաղաքներում։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը կոչ էր արել Աշկելոնի բնակիչներին լքել քաղաքը և վերջնաժամկետ տվել տեղական ժամանակով ժամը 17:00-ն։
Աշկելոն քաղաքը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում։
Իսրայելի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ շաբաթ օրվանից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 4500 հրթիռ։