ՀԱՄԱՍ-ը նշում է, որ Գազայի հյուսիսային հատվածում բախում է տեղի ունենում իսրայելական ուժերի հետ
ՀԱՄԱՍ-ը նշում է, որ Գազայի հյուսիսային հատվածում բախում է տեղի ունենում իսրայելական ուժերի հետ։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ Ալ-Ղասամ բրիգադները, հայտարարել են, որ դիմակայում են Իսրայելի ռազմական ցամաքային ներխուժմանը Գազայի հատվածի հյուսիսային հատվածում։
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «բռնի բախումներ» են տեղի ունենում Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանունի մոտ և կենտրոնում՝ Բուրայջի մոտակայքում: Բախումների բնույթի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելի ցամաքային զորքերը «այս գիշեր ընդլայնում են գործողությունները»: Իսրայելի բանակի խոսնակ Նիր Դինարն ասել է, որ «իսրայելական զորքերը և տանկերը գտնվում են Գազայի հատվածում, կրակում և գործում են, սակայն երեկ նույնպես Գազայում էին»։