ՀԱՄԱՍ-ը նշում է, որ Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով պատանդների ազատ արձակման շուրջ Իսրայելի հետ բանակցությունները կարող են դադարեցվել
«Համաս»-ում ասում են, որ Գազայի հատվածում մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով կարող են դադարեցնել պատանդների ազատ արձակման շուրջ Իսրայելի հետ ընթացող բանակցությունները։
«Շարժման առաջնորդների վարած բանակցությունները չարժեն մեր ժողովրդի արյան գնին»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Գազայի հատվածի հյուսիսային հատվածում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհվել է 104, վիրավորվել՝ ավելի քան 760 մարդ։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ պաղեստինցիները սպասում էին մարդասիրական ապրանքներով լի բեռնատարներին։ Նրանց քաոսը իսրայելական զինված ուժերի կողմից ընկալվել է որպես սպառնալիք, և նրանք կրակ են բացել պաղեստինցիների վրա։