ՀԱՄԱՍ-ը նշում է, որ չորս կին զինվորականների ազատ կարձակեն հունվարի 25-ին հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում

22:11, 24.01.2025

ՀԱՄԱՍ-ը նշել է ևս չորս պատանդների անուններ, որոնք ազատ կարձակվեն շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում: Նրանք չորսն էլ կին զինվորներ են։ Նրանք կփոխանակվեն 180 պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնք ներկայումս գտնվում են Իսրայելի բանտերում։

Ինչպես հաղորդում է «BBC»-ն, ՀԱՄԱՍ-ը մոտ ապագայում տեղեկատվություն կհրապարակի նաեւ մնացած 26 պատանդների մասին, որոնք փուլ առ փուլ ազատ կարձակվեն առաջիկա հինգ շաբաթվա ընթացքում։ Նրանց թվում է Բիբասի ընտանիքը՝ երկու փոքր երեխաներող ծնողներ, որոնցից կրտսերը առևանգման պահին ընդամենը 10 ամսական էր։

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել հունվարի 19-ին և բաղկացած է երեք փուլից։ Համաձայնագրի հիմնական կետերից մեկը պատանդների ու գերիների փոխանակումն է։

Սակայն համաձայնագրի շրջանակներում Իսրայելը կտրականապես հրաժարվեց ազատ արձակել հոկտեմբերի 7-ի հարձակմանը անմիջականորեն մասնակցած բանտարկյալներին։

Նմանատիպ