ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել չորս իսրայելցի պատանդների
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչի ներկայացուցիչներին է հանձնել իսրայելցի չորս պատանդների։
Բոլոր չորսն էլ կին զինվորներ են, որոնք պետք է փոխանակվեն պաղեստինցի գերիների հետ՝ համաձայն հրադադարի համաձայնագրի, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։
Փոխարենը ՀԱՄԱՍ-ը կվերադարձնի 200 պաղեստինցի, որոնցից 121-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նրանց մի մասը Եգիպտոսի տարածքով կարտաքսվի հարեւան երկրներ։ 16 պաղեստինցի կվերադառնա Գազա, իսկ մնացածները կվերադառնան Հորդանան գետի Արևմտյան ափ և Արևելյան Երուսաղեմ։