ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել չորս պատանդի դիակ

11:44, 27.02.2025

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել չորս պատանդի դիակ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Իսրայելը ԴՆԹ-ի նմուշներ է թեստավորում՝ հաստատելու համար, որ դրանք Շլոմո Մանսուրը, Օհադ Յահալոմը, Ցաչի Իդանն ու Յիցհակ Էլգարատն են, ովքեր առևանգվել էին ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների ժամանակ։

Իսրայելը դեռ չի հաստատել փոխանակման շրջանակներում վերադարձված չորս դիերի վրա անցկացված ԴՆԹ թեստերի արդյունքները։

Պատանդների դիերի դիմաց Իսրայելը հինգշաբթի առավոտյան սկսեց ազատ արձակել ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից տասնյակներն արդեն վերադարձել են օկուպացված Արևմտյան ափ և Գազա, որտեղ նրանց ողջունեցին ժողովուրդը:

Դա կլինի հրադադարի համաձայնագրի առաջին փուլի վերջնական փոխանակումը, որը պետք է ավարտվի մարտի 1-ին։ Հրադադարի համաձայնագրի առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել 25 կենդանի պատանդի և ութ պատանդների մարմինները։ Փոխարենը ՀԱՄԱՍ-ն ընդունել է մոտ 1900 պաղեստինցի բանտարկյալների։

Նմանատիպ