ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Գազայից դեպի Թել Ավիվ

19:45, 20.03.2025

«Համասը» Գազայի հատվածից հրթիռներ է արձակել Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ուղղությամբ։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեք հրթիռ արձակվել է արաբական անկլավի հարավային շրջանից, ինչի հետևանքով Իսրայելի կենտրոնում տագնապի ազդանշաններ են գործարկվել։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը մեկ հրթիռ ոչնչացրել է, որի բեկորները ընկել են Ռիշոն Լեցիոն քաղաքում։ Երկու հրթիռ ընկել են բաց տարածքում։

«Համասը» շատ արագ ստանձնեց հրթիռների արձակման պատասխանատվությունը։

«Համասի» ռազմական թևի՝ «Քասամի բրիգադների» հայտարարության համաձայն, Թել Ավիվի ուղղությամբ արձակվել են «M-90» տիպի հրթիռներ, քանի որ Իսրայելի իշխանությունները Գազայում խաղաղ բնակիչներին սպանում են։

Նմանատիպ