ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ առնվազն 55 մարդ է զոհվել անցած գիշեր Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով
ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 55 մարդ, ավերվել է ավելի քան 30 բնակելի տուն։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ադամ Դանիել Հագարը հայտարարել էր, որ ավիահարվածները Գազայի հատվածի վրա կուժեղանան, քանի որ նրա զորքերը պատրաստվում են սպասվող ցամաքային հարձակմանը:
Երեկվա հայտարարության մեջ Հագարը նաև կոչ է արել Գազայում բնակվողներին տեղափոխվել հարավ։