ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի համաձայնի որևէ գործարքի, քանի դեռ Իսրայելը հստակ պարտավորություն չի ստանձնել մշտական հրադադարի և Գազայի հատվածից ամբողջական դուրս գալու մասին
ՀԱՄԱՍ-ը չի կարող համաձայնվել որևէ համաձայնագրի, քանի դեռ Իսրայելը հստակ պարտավորություն չի ստանձնել մշտական հրադադարի և Գազայի հատվածից ամբողջական դուրս գալու մասին, ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ուսամա Համդանը:
«Մենք չենք կարող համաձայնել համաձայնության, որը չի երաշխավորում մշտական հրադադարը, զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայի հատվածից և, հետևաբար, իրական լուրջ համաձայնագրի կնքումը», – ասել է Համդանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկ է ներկայացրել Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելը ցանկանում է միայն մեկ փուլ, երբ նրանք հետ վերցնեն բոլոր պատանդներին, իսկ հետո վերսկսեն ագրեսիան և պատերազմը իրենց ժողովրդի դեմ։