ՀԱՄԱՍ-ը Գազայի բնակիչներին կոչ է անում չլքել իրենց տները՝ ի պատասխան Իսրայելի տարհանման կոչերի
Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազայի խաղաղ բնակիչներին տարհանելու կոչին, ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Գազայի բնակիչներին չլքել իրենց տները։
Ահաբեկչական խմբավորումը Իսրայելին մեղադրել է «հոգեբանական պատերազմի» մեջ։
«Իսրայելը տարբեր միջոցներով փորձում է կեղծ քարոզչություն տարածել, որն ուղղված է քաղաքացիների մեջ խառնաշփոթ առաջացնելուն և մեր ներքին ճակատի կայունությունը խաթարելուն»,- ասվում է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ծանուցման համաձայն՝ 24 ժամվա ընթացքում Գազայի հյուսիսում գտնվող պաղեստինցի ողջ բնակչությունը պետք է տարհանվի հարավային Գազա։