ՀԱՄԱՍ-ը աշխարհին կոչ է անում անհապաղ գործել՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծումը
ՀԱՄԱՍ-ը աշխարհին կոչ է անում անհապաղ գործել՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծումը

ՀԱՄԱՍ-ը աշխարհին կոչ է անում անհապաղ գործել՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծումը։

«Մենք կոչ ենք անում արաբական, մահմեդական երկրներին և միջազգային հանրությանը, պատասխանատվություն ստանձնել և անհապաղ գործել՝ դադարեցնելու մեր ժողովրդի դեմ հանցագործություններն ու ջարդերը»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարի տեղեկություններով՝ Իսրայելի ցամաքային ուժերը «այս գիշեր ընդլայնում են գործողությունները»։