«ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել
«ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել,- գրում է «Timesofisrael»-ը։
Իսրայելի կրթության նախարարության տվյալներով՝ ողջ երկրում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի ներքին ճակատի հրամանատարությունը հայտարարել էր, որ դասերը չեն վերսկսվի երկրի կենտրոնական և հարավային հատվածներում, սակայն նախարարությունը որոշել է փակել դպրոցներն ու մանկապարտեզները ողջ երկրում։
Միաժամանակ «ՀԱՄԱՍ»-ը պնդում է, որ Իսրայելից Գազայի հատված են տարվել մի քանի պատանդներ։ Իսրայելը չի հաստատել այս տեղեկությունը։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։