Համաներդրումային հիմնադրամը նշում է, որ Գիորգի Բաչիաշվիլին տարիներ շարունակ հիմնադրամում չի զբաղեցնում տնօրենի պաշտոնը, նա դիտորդ խորհրդի անդամ է, և իրենք չեն կարող մեկնաբանել նրա գործը
Վրաստանի համաներդրումների հիմնադրամը նշում է, որ Գիորգի Բաչիաշվիլին տարիներ շարունակ հիմնադրամում չի զբաղեցնում տնօրենի պաշտոնը, նա դիտորդ խորհրդի անդամ է, և չեն կարող մեկնաբանել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը։
«Գիորգի Բաչիաշվիլին տարիներ շարունակ հիմնադրամում տնօրեն չի եղել։ Դիտորդ խորհրդի անդամ է։ Հետեւաբար, Վրաստանի համաներդրումային հիմնադրամը որեւէ մեկնաբանություն չի կարող անել այս թեմայով։ Ցավոք, մենք դրա մասին տեղեկություն չունենք։ Ամեն օր չէր գալիս հիմնադրամ, ելնելով զբաղեցրած պաշտոնից։
Այս հարցը չի վերաբերում Վրաստանի համաներդրումային հիմնադրամին։ Քանի որ նա այսօրվա դրությամբ տնօրեն չէ, նրա անունից մեկնաբանություն անել չենք կարող»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են համաներդրումային հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիի նկատմամբ՝ խոշոր չափի կրիպտոարժույթի յուրացման և անօրինական եկամուտների օրինականացման փաստով։