Համալսարանները ամբողջությամբ կանցնեն հեռավար ռեժիմի, բացի բժշկական ակադեմիական ծրագրերի
Համալսարանները ամբողջությամբ կանցնեն հեռավար ուսուցման, բացառությամբ բժշկության գիտական ծրագրերի,- այս մասին Վրաստանի կրթության նախարար, Միխեիլ Չխենկելին հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո:
Ինչպես նշել է Միխեիլ Չխենկելին, հաշվի առնելով իրավիճակը, բժշկության ուղղությունը ռազմավարական գերակայություն է երկրի համար:
«Համալսարանները իրավունք կունենան, բժշկական ակադեմիական ծրագրերի գործնական և լաբորատոր դասընթացները անցկացնել ոչ հեռակա կարգով: Այս դեպքում, բժշկական արձանագրության խստիվ պահպանմամբ»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին: