Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյակի նշումը միջազգային նշանակություն է ձեռք բերել։ Պատմական ամսաթիվը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների ցանկ է մտել։ 1978 թվականի փետրվարի 8-ին, Դավիթ Աղմաշենեբելիի հիշատակի օրը բացված առաջին վրացական համալսարանը առաջինն էր նաև Անդրկովկասում։ Պատմական արարողության հրավերները ընդունել են սրբազան և գիտական շրջանակի ներկայացուցիչները ։ Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև այն մարդիկ, ովքեր 3 ամիս անց Վրաստանի անկախությունն են հաստատել։ Բարձրագույն ուսումնական հաստատության բացվելուց առաջ շատ դիմադրություներ կային, սակայն Իվանե Ջավախիշվիլիի և նրա ընկերների մտահաղացումը միևնույն է շուտով իրականացավ։
Հեղինակներ՝ Վիկա Բուկիա, Ռիմա Մառանգոզյան, Կարեն Գասպարյան