Ըստ առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանիի, 15 պացիենտ այսօր դուրս կգրվեն կլինիկայից:
Ինչպես նշեց Լևան Ռատիիանին, այս փուլում կլինիկայում բուժվում է 104 պացիենտ, որոնցից 86-ը՝ վարակված են կորոնավիրուսով:
«Այսօր մենք 17 բացասական պատասխան ստացանք Լուգարի լաբորատորիայից: Մոտ 15 պացիենտ, մոտակա ժամերին, դուրս կգրվեն կլինիկայից: Վերակենդանացման բաժանմունքում ութ պացիենտ է, և նորերը չեն ավելացվել: Երեկ երեք պացիենտը կրիտիկական վիճակում էին, երկուսը շարունակում են մնալ, իսկ մեկի վիճակը բարելավվել է: Մնացած հիվանդների վիճակը կայուն ծանր է մնում», – ասաց Լևան Ռատիանին:
Ըստ Ռատիանիի՝ այսօր ավելացվել են ևս երկու հիվանդ:
«Կատարված կլինիկական հետազոտությունների արդյունքում, այս փուլում նրանց մետ որևէ պաթոլոգիական փոփոխություն չի հաստատվել: Նրանք կլինիկայում բժշկների հսկողության տակ են և ստանում են միայն սիմպտոմատիկ բուժում», – ասաց Լևան Ռատիանին: