Համալսարան «Հիպոկրատեի» և ՍՊԸ «Թբիլիսիի միջազգային ակադեմիայի» ուսանողների համար հայտարարելու է արտահերջ արագաշարժ գործընթաց
ՍՊԸ Թբիլիսիի բժշկական-կրթական «Հիպոկրատեի» և ՍՊԸ «Թբիլիսիի միջազգային ակադեմիայի» ուսանողների համար, կրթության որակի զարգացման կենտրոնը հայտարարելու է արտահերջ արագաշարժ գործընթաց,-այս մասին հայտարարել է կրթության նախարար Միխեիլ Չխենկելին: Նշենք, որ այս ուսումնական հաստատությունների համար դադարեցվել է արտոնագրումը:
Ինչպես նշել է Միխեիլ Չխենկելին, ուսանողները, ովքեր սովորում են «Հիպոկրատեում» և «Թբիլիսիի միջազգային ակադեմիայում» արագաշարժ ձևով կվերաբախշվեն տարբեր բարձրագուն ուսումնական հաստատություններով:
Ինչպես նշել է նախարարը, կրթության որակի բարձրացումը կրթության նախարարության հիմնական ռազմավարական ուղղությունն է:
«Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը հայտարարելու է արտահերթ արագաշարժ գործողություն այս բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Մենք նույնպես նրանց կտանք երաշխավորություններ: ՈՒսանողներին սեփական ընտրության սկզբունքով հնարավորություն կտրվի, որ ուսումը շարունակեն արտոնագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում: Բոլոր մանրամասները տեղադրված կլինեն կենտրոնի վեբ կայքում»,-ասել է նախարարը:
Արտոնագրման խորհրդի որոշմամբ, ՍՊԸ Թբիլիսիի բժշկական-կրթական համալսարան «Հիպոկրատեի» և ՍՊԸ «Թբիլիսիի միջազգային ակադեմիայի» համար դադարեցվել է արտոնագրումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan