Համալիր հետաքննության արդյունքում բացահայտվել է 2 000 000 դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման անդրազգային հանցագործություն. Դատախազություն
Վրաստանի գլխավոր դատախազությունում անցկացված համալիր հետաքննության արդյունքում բացահայտվել է 2 000 000 դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման անդրազգային հանցագործություն,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Քննչական գերատեսչության տեղեկություններով քրեական հետապնդում է սկսվել՝ մեկ ֆիզիկական և երեք իրավաբանական անձի նկատմամբ:
«Քննությամբ պարզվել է, որ ԱՄՆ-ում գրանցված ձեռնարկության սեփականատերը և դրա հետ հանցավոր կապ ունեցող անձինք, այսպես կոչված բարձր հեղինակավոր իրավաբանական անձի անունից կապ է հաստատվել Հոնկոնգում գործող ընկերության տնօրենի հետ և համոզել նրան հայտնի ձեռնարկությունների բաժնետոմսեր ձեռք բերելու միջոցով շահավետ ներդրումներ կատարելու հնարավորության մեջ։
Վերոհիշյալի արդյունքում հանցավոր խմբի անդամները խաբեությամբ տուժող ընկերության բանկային հաշվից ապօրինի նպատակներով ստեղծված ձեռնարկության բանկային հաշվին փոխանցված 13.329.181,71 դոլար են վերցրել։
Այնուհետև ապօրինի ձեռք բերված միջոցները բաժանվել և փոխանցվել են աշխարհի տարբեր երկրներ։ Դրանցից 1,906,263,7 դոլարը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ փոխանցվել է Վրաստանում մեղադրյալին պատկանող երեք ձեռնարկությունների բանկային հաշիվներին:
Այս գործողությամբ հանցավոր խմբի անդամները լվացել են մոտ 2.000.000 դոլար։
Նախաքննության փուլում առգրավվել է մեղադրյալի ձեռնարկությունների բանկային հաշիվներում դրված հանցավոր ծագման գումարի զգալի մասը։ Առգրավված, հանցավոր գումարների բռնագանձումն ապահովելու նպատակով դատախազությունը կիրականացնի համապատասխան իրավական ընթացակարգեր։
Մեղադրյալ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից կատարված ապօրինի եկամուտներն օրինականացնելու փաստի առթիվ, որն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերի եկամուտ ստանալով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-ից 12 տարի ժամկետով։
Իրավաբանական անձանց առաջադրված մեղադրանքը ենթադրում է նաև ապօրինի եկամուտների օրինականացում, որն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերի եկամուտներով, որը պատժվում է ընկերության լուծարմամբ կամ աշխատանքի իրավունքից զրկելով և տուգանքով։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Վրաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննությունը և միջազգային համագործակցությունը հանցավոր խմբի անդամներին, ինչպես նաև նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։