Համակարգող խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում, Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում, բաց տարածքներում ևս կրել շնչադիմակ
Համակարգող խորհրդի հանձնարարականն է, որ Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում բաց տարածքներում ևս կրեն շնչադիմակ,- այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
«Կայացրել ենք որոշում – խիստ հանձնարարական է, որ երեք քաղաքներում, Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում, որտեղ պահանջում է համաճարակային վիճակը, բաց տարածքներում ևս կրել շնչադիմակ: Առանձնապես այն վայրերում, որտեղ անհնար է պաշտպանել հեռավորություն: Սա կվերահսկվի համապատասխան ծառայությունների կողմից: Խնդրում ենք, հորդորում ենք, այսօրվանից Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում, բաց տարածքներում կրել շնչադիմակներ: Առանձնապես այնտեղ, որտեղ անհնար է պաշտպանել հեռավորություն: Օրինակ, հասարակական տրանսպորտի կանգառներում: Այս պահին սա հանձնարարական է, խնդրում ենք, առավելագույնս հաշվի առնել այն, որպեսզի անհրաժեշտ չլինի սահմանել պատժամիջոցներ»,- հայտարարել է Մեզվրիշվիլին: