Համակարգող խորհրդի որոշմամբ մարզական միջոցառումների մասնակիցները պետք է պատվաստված լինեն կամ փորձարկված:
Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն` կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Որոշում կայացվեց անցկացնել տարբեր մարզական միջոցառումներ: Մրցումներն անցկացվելու են առանց հանդիսատեսի, սակայն բոլոր մասնակիցները պետք է պատվաստված լինեն, կամ ունենան վերջին 72-ում կատարած Փի Սի Ար թեստ, կամ 24-ժամյա անտիգենի թեստ»,-ասել է Գիորգի Ղիբրաձեն: