Համագումարը անօրինական է, անընդունելի է նման ճանապարհով գալ ռեգբի #1TVSPORT
Համագումարը անօրինական է, անընդունելի է նման ճանապարհով գալ ռեգբի #1TVSPORT

«Էքսպո Ջորջիայում» այս րոպեներին ընթանում է ռեգբիի միության ընտրական համագումարը, որը Իրակլի Աբուսերիձեի կողմնակիցները համարում են անօրինական:

Հիշեցնենք, 2020 թվականին միության նախագահի ընտրության համագումարը երեք անգամ հետաձգվեց և կայացավ դեկտեմբերի 30-ին: Ձայների մեծամասնությամբ հաղթեց Իրակլի Աբուսերիձեն: Սակայն հանրային ռեգիստրը նրան չի գրանցել որպես նախագահ, պատճառաբանելով համագումարի ընթացքում գոյություն ունեցող թերությունները:

Վրաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Սիմոն Մայսուրաձե.

«Մենք դրսից փորձեցինք մտնել շենք և խափանել համագումարը, նրանք գաղտնի մտել ենք շենք և անց են կացնում համագումարը: Մեզ դահլիճ չեն թողնում: Համագումարը անօրինական է, ինչը մենք չենք ճանաչում: Այս եղանակով ռեգբի գալն անթույլատրելի է»: